Իտալական «Ռոման» հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալի ծառայություններով,- հաղորդում է «La gazzetta dello Sport»-ը:
21-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է ակումբում իր կարգավիճակից, քանի որ չի ստանում բավարար խաղային ժամանակ: Ֆրանսիացու պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է 2019 թվականին:
Մարսիալը մանչեսթերցիների կազմը համալրել է 2015 թվականին: