Եգիպտացորենի մազմզուկներն ունեն միզամուղ ու լեղամուղ ազդեցություն, կարգավորում են գլյուկոզայի ու ճարպերի յուրացման գործընթացները, լավացնում են մարսողությունն ու ամենարարևորը՝ զսպում են ախորժակը:
Երկու ճաշի գդալ հումքը մեկ ժամ թրմել 600մլ եռջրում, քամել:
Խմել 150-ական մլ՝ օրը 4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ: Ցանկության դեպքում ավելացնել 1-ական թ.գ. խնձորի որակյալ քացախ, քանի որ միզամուղ թեյերը նվազեցնում են կալիումի պարունակությունը օրգանիզմում, իսկ խնձորի քացախը հարուստ է կալիումով: Կալիումը շատ է նաեւ կակաոի փոշու մեջ:
Առաջարկվող թուրմը կարելի է խմել 14 օր ու կրկնել 7 օրից:
Հակացուցված է արյան բարձր մակարդելիության, շաքարային դիաբետի, վարիկոզի դեպքում, հղիներին, կերակրող մայրերին: Ցանկացած նիհարեցնող միջոց օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ:

Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:


ՀԵՂԻՆԱԿ.ՋՈւԼԻԵՏՏԱ ՍԱՀԱԿՅԱՆ

Նյութի աղբյուրը՝ magaghat.am