Մադրիդի «Ռեալը» համաձայնության է եկել «Մանչեսթեր Սիթիի» հետ` պաշտպան Դանիլոյի տեղափոխության շուրջ, հայտնում է «Marca»-ն:
Բրազիլացի ֆուտբոլիստն անգլիական ակումբի հետ 5-ամյա պայմանագիր կկնքի, իսկ իսպանական գրանդը նրա համար 30 մլն եվրո կստանա:
Բացի դա, մադրիդցիները կարող են ևս 5 մլն եվրո ստանալ` որպես բոնուս: Աղբյուրի փոխանցմամբ, սպասվում է, որ հուլիսի 21-ին Դանիլոն պաշտոնապես կներկայացվի որպես «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դանիլոյի ծառայություններով հետաքրքրված է նաև «Չելսին», սակայն ֆուտբոլիստը նախապատվությունը տվել է «Մանչեսթեր Սիթիին»: