Forbes Woman-ն ուշագրավ տեղեկություններ է ներկայացրել աշխարհահռչակ դիզայներ Ջորջիո Արմանիի կյանքի եւ արմատների վերաբերյալ, որոնք մինչ օրս որեւէ մեկին հայտնի չեն եղել: Պարզվում է՝ Արմանիի նախնիները մազապուրծ են եղել Հայոց ցեղասպանությունից.
«83-ամյա Արմանին հազվադեպ է հարցազրույցներ տալիս: Ջորջիոն ծնվել է Իտալիայում: Նրա ծնողները փախել են Թուրքիայից՝ փրկվելով Հայոց Ցեղասպանությունից»,- գրված է Forbes Woman-ի անդրադարձում:
2002 թվականին Forbes-ը Արմանիին ճանաչել է որպես աշխարհի ամենահաջողակ դիզայներ:
«Ջորջիոն մեծացել է քրոջ եւ եղբոր հետ: Պատանի տարիքում նա ցանկանում էր բժիշկ դառնալ, սակայն թողել է ուսումն ու գնացել բանակ: Ինչ-որ մի ժամանակահատված նա աշխատել է որպես լուսանկարիչ եւ այդ կերպ հայտնվել նորաձեւության աշխարհում: Արդեն 1975 թվականին ընկերոջ՝ Սերջո Գալեոտիի հետ, նա գրանցել է Giorgio Armani S.p.A. ապրանքանիշը»: