ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հայկոն այսօր՝ օգոստոսի 25-ին, կդառնար 50 տարեկան։ Ընկերները, հարազատներն ու գործընկերը կիսվում են արտիստի մասին իրենց հուշերով ու նրա հիշատակը խորհրդանշող գրառումներով։ Արտիստի ծննդյան օրը հրապարակումներով կիսվել են նաեւ նրա որդին՝ Արմանը, եւ նախկին կինը՝ Անահիտ Սիմոնյանը։

368498308_274209192021010_8956672523300815764_n.jpg (129 KB)

Արմանը հայրիկի հետ արխիվային լուսանկար է հրապարակել։ Անահիտ Սիմոնյանը եւս կիսվել է որդու եւ Հայկոյի լուսանկարով, որին կից գրել է,-«Դու լավագույն հայրն էիր մեր որդու համար»։


368455735_827768165544652_4960115917375998346_n.jpg (153 KB)

Հայկոյի կյանքն ընդհատվել է 2021 թ-ի սեպտեմբերի 21-ին՝ կորոնավիրուսային հիվանդության պատճառով։