Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ընկերական խաղում 3:0 հաշվով հաղթել է նորվեգական «Վալերենգային»:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մանչեսթերցիների մեկնարկային կազմում էր և 44-րդ րոպեին դարձել է գոլային փոխանցման հեղինակ. հանդիպման հաշիվը բացել է բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին:
Ընդմիջումից հետո գոլի հեղինակ է դարձել բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, իսկ 71-րդ րոպեին «կարմիր սատանաների» վերջին գնդակը խփել է Սկոթ Մակթոմինայը:
Մանչեսթեր Յունայթեդը հաղթել է, Հենրիխ Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ
