1. Սկսիր հետեւել քեզ
Եթե չես դիմահարդարվում, սկսիր անել դա: Գրանցվիր մոտակա մարզասրահում: Նոր, նորաձեւ, վառ զգեստներ գնիր եւ, ամենակարեւորը, սեքսուալ ներքնազգեստ: Այն հագիր ոչ թե երեկոյան, այլ առավոտյան՝ աշխատանքի գնալիս: Այնպես արա, որ քո տղամարդը նկատի դա:
2. Ժամանակ անցկացրու արական սեռի ընկերներիդ հետ
Քեզ ոչ ոք չի արգելում զվարճանալ: Սիրելիդ ձկնորսության կամ ֆուտբոլ դիտելու է գնացել, իսկ դու սրճարանում ես կամ ընկերուհուդ ամառանոցում:
Տուն վերադառնալիս քեզ համար ծաղիկներ գնիր, բայց մի բացահայտիր, թե երկրպագուներից ով է նվիրել դրանք:
3. Մշտապես կենսուրախ եղիր, առույգ եւ ակտիվ
Նա զանգահարում է՝ իմանալու, թե ինչպես ես առանց իրեն: Հրաշալի՛: Ինչ լավ է, որ ազատ երեկո ունես: Ո՛չ, չես ձանձրանում, բազմաթիվ հետաքրքիր գործեր ունես, երջանիկ ես:
Եվ քո տղամարդը կսկսի խանդել՝ հասկանալով, որ իր ընկերուհին ամենաուրախն ու գեղեցիկն է, որի շուրջ բազմաթիվ տղաներ են պտտվում՝ լուրջ մտադրություններով: Նման կնոջն այլեւս չի կարելի անուշադրության մատնել: