Ներկայացնում ենք, թե ինչպես ճանապարհին հարմար զգալ, սովորել խուսափել վտանգավոր իրավիճակներից և վստահ վարորդ դառնալ:

12. Ստուգեք՝ արդյոք ճիշտ են դրված հայելիները                                                         Եթե սխալ դասավորված լինեն, ճանապարհի մի մասը չի երևա: Դրա համար կողային հայելիներն այնպես դասավորեք, որ ձեր մեքենան դրանցում չերևա (կամ շատ քիչ երևա): Ստուգելու համար՝ արդյոք կույր գոտի չկա, հետընթացով դանդաղ շարժվեք մեկ այլ կանգնած մեքենայի կողքով՝ կողային հայելուն նայելով: Հենց այն անհետանա հայելուց, պետք է այն տեսնեք կողային տեսողությամբ: Հետևի տեսանելիության հայելին այնպես է դասավորվում, որ դրա մեջ երևա ավտոմեքենայի հետևի պատուհանը: Հայելին դասավորելիս ընդունեք այն դիրք, որով մեքենան վարում եք:

 

11. Սովորեք զգալ՝ անիվները որտեղ են                                                          Ճանապարհի փոսերը շրջանցելու և արգելապատնեշի մոտ կայանելիս անիվենրը չվնասելու համար պետք է սովորել զգալ՝ որտեղ են ավտոմեքենայի անիվները: Դրա համար պլաստիկե շիշը ոտքով ճզմեք և դրեք ասֆալտի վրա: Մարզվեք դիմացի աջ և ձախ անիվներով դրա վրայով անցնել: Բացեք լուսամուտը՝ շշի ձայնը լսելու համար:

 

10. Կայանեք՝ կենտրոնանալով պատուհանների և հայելիների վրա
Եթե դեպի արգելապատնեշը դեմքով եք կայանում, կանգնեք հենց կողային հայելու տակ արգելապատնեշ տեսնեք: Այդպես մինչև արգելապատնեշ հեռավորությունը նվազագույն կլինի, արգելապատնեշին չեք բախվի:
Եթե դիմացի մասով արգելապատնեշին զուգահեռ եք կանայում, պետք է մտածեք սկավառակները չքերծելու մասին: Մի կտոր գունավոր սկոտչ կպցրեք դիմապակու ներքևում: Հենց արգելապատնեշի գիծը համընկնի նշանին, կանգ առեք: Ավելի լավ է՝ հետևի մասով արգելապատնեշին զուգահեռ կայանել:

9. Ջրափոսով անցնելուց հետո արգելակները չորացրեք
Ցանկացած, նույնիսկ փոքր լճակ անցնելիս արգելակեք և այն սահուն անցեք՝ առանց մանևրելու, արագությունը չմեծացնելով և չթուլացնելով: Մեծ արագության դեպքում ջուրը կարող է ընկնել այրման համակարգի մեջ, և մեքենան կանգ կառնի:
Մեծ լճակից դուրս գալով՝ շարժիչը մի հանգցրեք, մի արգելակեք, գլխավորը՝ չորացրեք արգելակները՝ առանց գազի ոտանկը բաց թողնելու մի քանի անգամ սեղմեք արգելակը:

8. Հետևեք ձեր դիմացի բարձր մեքենաների մանևրերին                                                     Մեծ մեքենաների վարորդները ճանապարհային իրավիճակն ավելի լավ են տեսնում: Եթե դրանք միաժամանակ ազատում են որևէ գիծ, ըստ ամենայնի, այնտեղ վթար կա կամ այլ խոչընդոտ, ավելի լավ է՝ նախապես տեղավորվեք:

 

7. Եթե շարժիչը գործի չի ընկնում, հեռակա լույս միացրեք
Երբեմն ձմռանը շարժիչն առաջին անգամից չի միանում: Նախքան գործի գցելը՝ տաքացրեք մարտկոցը՝ մեկ րոպեով միացրեք լույսը, ռադիո կամ վթարային լույսերը:

6. Գիշերն իջեցրեք հետևի տեսանելիության հայելին
Այդ հայելին երկու ռեժիմ ունի՝ ցերեկային և գիշերային: Որպեսզի հետևից ընթացող մեքենայի լուսարձակները չծակեն ձեր աչքերը, հայելու տակի լծակը ներքև ձգեք և փոխեք ուղղությունը:

5. Կոնդիցիոներ միացրեք
Նույնիսկ եթե կոնդիցիոներ չեք օգտագործում, այն պարբերաբար միացրեք կարճ ժամանակով: Այլապես սառեցնող հեղուկը կարտահոսի, խողովակները կչորանան:

4. Պարբերաբար ձեռքի արգելակն օգտագործեք
Սա՝ այն աշխատանքային վիճակում պահելու համար: Բացառություն է ուժեղ ցուրտը. այդ դեպքում ձեռքի արգելակն ավելի լավ է՝ չօգտագործել:

3. Եթե ավտոմեքենան հարևան գծում արգելակում է, դուք էլ կանգնեք               Հնարավոր է՝ մյուս վարորդը ճանապարհ է տալիս հետիոտնին կամ կենդանու:

 

2. Մի տրվեք ոչ մեծ արագության պատրանքին
Ուղիղ ճանապարհին արագությունը կրկնակի պակաս է թվում, քան իրականում կա: Եթե ուղիղ ճանապարհից հետո առանց արագությունը նվազեցնելու շրջվեք, մեքենան կարող է վթարվել:

1. Անիվները նախօրոք մի շրջեք, երբ սպասում եք ձախ թեքելու հերթին                             Դա վտանգավոր է: Անիվները պետք է ուղիղ նայեն: Եթե ձեզ հետևից ուրիշ մեքենա բախվի, թեք անիվների դեպքում դուք կարող եք հանդիպակաց գիծ շպրտվել, որտեղ այլ ավտոմեքենայի բախվելն անխուսափելի է: