«Միլանի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին և Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինն ամենաբարձր աշխատավարձն ունեն Իտալիայի առաջնությունում:
Ինչպես տեղեկացնում է «Gazzetta dello Sport»-ը, Իտալիայի հավաքականի պաշտպանի աշխատավարձն է տարեկան 8 միլիոն եվրո, իսկ արգենտինացունը՝ 7.5, սակայն միլանցիների ավագի պայմանագրում կան բոնուսներ, որով այն կարող է հասնել 10 միլիոն եվրոյի:
Նրանց հաջորդում են Պաոլո Դիբալան՝ 7, Դուգլաս Կոստան և Ջանլուիջի Դոնարուման՝ 6-ական:
Ամենաշատը մարզիչներից վաստակում է Մասիմիլիանո Ալեգրին «Յուվենտուսից»՝ 7: