Եթե դուք այնքան էլ գոհ չեք նրանից, թե ինչ տեսք ունի ձեր կուրծքը, ապա կատարեք հետևյալ գործողությունները:

1. Վարժանք
Պառկեք մեջքի վրա

Յուրաքանչյուր ձեռքում պահեք մեկական 2.5 կիլոգրամանոց մարզագունդ (гантели)

Բարձրացրեք ձեռքերը և պահեք կրծքի վերևում

Այնուհետև իջեցրեք դրանք կողքերի վրա՝ հնարավորինս լայն տարածելով

Կրկին բարձրացրեք կրծքից վեր

Կրկնեք
Կատարեք այս վարժությունը օրը 3 անգամ, յուրաքանչյուրի ժամանակ՝ 10 հատ: 1 ամսում դուք կզգաք տարբերությունը:

2. Տնային միջոցներով
Միակ բանը, որ ձեզ անհրաժեշտ է, առաջին զտման ձիթապտղի յուղն է:

Պառկեք ձեր անկողնում՝ մեջքի հետևում 1-2 բարձ դնելով: Մի քիչ ձեթ վերցրեք ձեռքերով և շփեք դրանք: Ապա ձեռքերով շրջանաձև շարժումներ կատարելով, մերսելով քսեք յուղը կրծքերին: Կատարեք 10 շրջան յուրաքանչյուրի շուրջ:

Կատարեք սա ամեն օր կամ գոնե շաբաթը 3 անգամ: Այսպես կուրծքն ավելի ձիգ և գրավիչ կլինի: