Նոր ավտոբուսի վերջում մի զինվոր էր նստած: Կանգառում նիհար, երիտասարդ ու մռայլ դեմքով մի լեյտենանտ բարձրացավ ավտոբուս: Զինվորն արագ կանգնեց.
_Նստեք պարոն լեյտենանտ:
_(հոգնածությունը փոխվեց շնորհակալական ժպիտի) Նստիր զինվոր ջան:
_Չէ էլի, եկեք նստեք.
_Զինվո՛ր, նստե՛լ:
_Լսում եմ պրն. Լեյտենանտ:
Ամբողջ ավտոբուսը «նստել» հրամանի վրա պտտվեց նրանց կողմ: Բոլորի դեմքին ժպիտ կար:
Երևանն ուրիշ ա:
Ֆեյսբուք՝ Աղասի Միքայելյան