«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Էդինսոն Կավանին «Բավարիայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո խոսել է Նեյմարի հետ ունեցած կոնֆլիկտի մասին:
«Մենք բոլորս տարբեր ենք:
Մենք տարբեր ապրելակերպ ունենք ու աշխարհայացք: Սակայն խաղադաշտում մենք պետք է աշխատենք մեկ ընտանիքի պես և լուծենք բոլորի համար ընդհանուր խնդիրը»,-ասել էԿավանին:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրի՝ ՊՍԺ – «Լիոն» մրցավեճում (2-0) բրազիլացին և ուրուգվայցին մի քանի անգամ տարաձայնություն են ունեցել, թե ով պետք է իրացնի տուգանայինները և 11-մետրանոցը:
Ֆրանսիական ԶԼՄ-ները նույնիսկ հաղորդել էին, որ նրանց կոնֆլիկտը շարունակություն է ստացել խաղից հետո՝ հանդերձարանում:
Նյութի աղբյուրը՝
https://www.vivaronews.am/%D4%BF%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6-%D5%AD%D5%B8%D5%BD%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%86%D5%A5%D5%B5%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A5%D5%BF-%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D6%81%D5%A1%D5%AE-%D5%AF%D5%B8