Աղեղնավոր
Աղեղնավոր կանայք չեն կարողանում համոզիչ ստել, որքան էլ ցանկանան: Նրանք չափազանց արդարամիտ ու ազնիվ են՝ ի վնաս իրենց, մոռանալով այն մասին, որ կարող են նաեւ վիրավորել ինչ-որ մեկի զգացմունքները: Սակայն Աղեղնավորի համար ազնվությունը բարձրագույն բարոյական արժեք է, եւ անկախ հանգամանքներից՝ կարող եք վստահ լինել, որ նա ճշմարտությունն է ասում:
Խոյ
Եթե կոշիկ եք հագել, որն անհեթեթ տեսք ունի, դա առաջին բանն է, որը կնկատի եւ այդ մասին կասի Խոյ կինը: Նա ակնհայտը թաքցնելու կամ դառը ճշմարտությունը քողարկելու մեջ իմաստ չի տեսնում: Եթե նրան ասեք, որ վիրավորել է ձեր զգացմունքները, նա պարզապես ուսերը կթոթվի:
Առյուծ
Առյուծ կանայք ոչնչից չեն վախենում, այդ թվում՝ ճշմարտությունից: Նրանք ստի մեջ ոչ մի արժեք չեն տեսնում, եթե նույնիսկ այն ինչ-որ մեկին կարող է ազատել տառապանքներից: Եթե նրա ընկերուհին հարցնում է, արդյո՞ք իրեն սազում է զգեստը, իսկ դա այդպես չէ, Առյուծ կինն անկեղծ պատասխան կտա: Նա հպարտանում է իր անկեղծությամբ ու ազնվությամբ:
Խեցգետին
Խեցեգետին կինը հիվանդագին կերպով ազնիվ է ռոմանտիկ հարաբերություններում, քանի որ ցանկանում է վստահաբար իմանալ, թե հարաբերությունների ինչ փուլում է զուգընկերոջ հետ: Եթե նա զգում է, որ ամեն ինչ ավարտված է, այդ մասին անկեղծորեն կասի զուգընկերոջը: Նա միայն հազվադեպ է ստում, երբ չի ցանկանում վնասել ուրիշի զգացմունքները:
Կույս
Ստի երկու տեսակ կա. այն, որը վնասում է, եւ այն, որը պաշտպանում է վնասից: Վերջինը հայտնի է որպես «ճերմակ սուտ», եւ Կույսն այդ հարցում մասնագետ է: Նա երբեք չի ասի մի բան, որը կարող է ցավ պատճառել դիմացինին: Բայց եթե Կույս կնոջ ընկերը ժամադրության ներկայանա անլվա եւ առանց սափրվելու, սոխի կամ սխտորի հոտով, կասի, որ նա այնքան լավ է բուրում, որ անհապաղ պետք է միասին ցնցում ընդունեն: Կույս կանայք սիրում են հարթել սուր անկյունները հարաբերություններում:
Ցուլ
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները տանել չեն կարողանում դրամաներ եւ կոնֆլիկտներ, այդ պատճառով ստում են՝ խաղաղությունը պահպանելու համար: Խոստովանելու փոխարեն, որ չի ցանկանում ձեզ հետ համերգի գալ, քանի որ ատում է ձեր սիրելի խմբին, Ցուլ կինը կասի, որ պետք է գնա ընկերոջ կատուներին կերակրելու, որը մի քանի օրով մեկնել է քաղաքից: Եթե ձեր մազերը վատ են կտրել, Ցուլը կասի, որ ձեր սանրվածքը «լավիկն» է ու բացում է ձեր գեղեցիկ աչքերը:
Կարիճ
Կարիճները կարող են դաժանության աստիճանի ազնիվ լինել ձեր հանդեպ եւ անազնիվ՝ իրենց հանդեպ: Կարող եք հագնվել Կարիճ կնոջ նման, բայց նա կասի, որ սարսափելի տեսք ունեք, իսկ ինքը թագուհու է նման: Կարող եք վստահել այն ամենին, ինչ նա ասում է ձեր մասին, բայց ոչ մի բանի, ինչ վերաբերում է հենց իրեն:
Այծեղջյուր
Եթե Այծեղջյուր կանայք իրենց երջանիկ են զգում, հազիվ թե կարողանան զսպել ժպիտը: Բայց եթե նրանց հարցնեք, թե ինչու են այդքան երջանիկ, նրանք չեն պատմի, որ պատճառն ընդմիջման ժամանակ գործընկերոջ հետ հրաշալի սեքսն է: Նրանք առավելագույնս անկեղծ են իրենց զգացմունքներում, բայց կստեն, եթե դա կփրկի իրենց տհաճություններից:
Ջրհոս
Եթե զգեստը ձեզ գիրացնում է, Ջրհոս կինն այդպես էլ կասի: Բայց եթե ձեր ավելորդ քաշի պատճառը դիաբետն է, եւ դուք չեք կարողանում բուժվել, Ջրհոսը ձեզ մոտակա կլինիկա կտանի եւ կհոգա բոլոր ծախսերը: Ջրհոսները ստում են, որ կարծում են, որ նպատակն արդարացնում է միջոցները, եւ եթե հարկավոր է ստել՝ ընկերոջն օգնելու համար:
Ձկներ
Ձկները լավ ստում են, ինչը շատերին դուր չի գալիս: Նրանք նաեւ եզակի են այն առումով, որ իրենք իրենց են ստում. Ձկները կարող են միանգամայն անկեղծորեն ասել, որ իրենց հրաշալի են զգում, միայն այն պատճառով, որ իրենց իսկ ստելով՝ հավատացել են դրան:
Կշեռք
Կշեռքները կեղծ եւ երկդիմի էակների համբավ ունեն: Կշեռք կանայք կարող են շատ հմայիչ լինել, բայց հոգու խորքում զգում եք, որ նրանք այդպես են վարվում, քանի որ ինչ-որ բան են ուզում ձեզանից: Նրանք անկեղծ են իրենց հետ, բայց սարսափելի ստախոս են այլոց հետ հարաբերություններում:
Երկվորյակներ
Արդյո՞ք լիարժեք ազնվություն կարելի է ակնկալել Կենդանակերպի այս նշանից, որի խորհրդանիշը երկու տարբեր անհատներն են: Երկվորյակները կարող են շատ ստել, բայց չեն կարողանում հետեւել իրենց ստին, այդ պատճառով մեկը մյուսի հետեւից ստել են փչում այնքան, մինչեւ խաղաքարտե տնակը փլուզվում է: Այդ ժամանակ նրանք կսկսեն ասել, որ երբեք չեն ստել:
Նյութի աղբյուրը՝ news.am