Տարեկան վեց անգամից ավելի հաճախ մազերի ներկումն մեծացնում է կաթնագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Այդ մասին, հայտնել է The Times –ը, հայտարարել է Լոնդոնի Princess Grace Hospital հիվանդանոցի պրոֆեսոր Քեֆան Մոքբելը։
Բժիշկն ուսումնասիրել է կրծքի քաղցկեղից տառապող իր այցելուների հիվանդության պատմությունները եւ եկել այն եզրակացության, որ այդ ախտորոշումը 14 տոկոսով ավելի հաճախ է տրվում ներկված մազերով կանանց:
«Մեր ուսումնասիրությունները վիճակագրական կապ են հայտնաբերել մազերի ներկերի ներգործության եւ կաթնագեղձի ուռուցքային հիվանդության առաջացման միջեւ: Ես կհաձնարարեի մազերի վրա սինթետիկ ներկերի ներգործությունը նվազեցնել տարեկան մինչեւ վեց անգամ եւ կանոնավոր կերպով հետազոտվել մասնագետների մոտ»,-հայտարարել է բժիշկը:
Նրա խոսքով՝ նախընտրելի է օգտագործել այն միջոցները, որոնք բուրավետ ամինների նվազագույն կուտակում են պարունակում: Միեւնույն ժամանակ ներկերը, որոնք բաղկացած են բուսական բաղադրիչներից, ինչպիսիք են մասուրը կամ խավարծիլը, հազիվ թե վտանգավոր լինեն առողջության համար:
Նյութի աղբյուրը` 168.am