Ամերիկյան «Օռլանդո Սիթիի» բրազիլացի կիսապաշտպան Կական կարող է վերադառնալ իտալական «Միլան»:
Ինչպես տեղեկացնում է «Football Italia»-ն, ձմռանը 35-ամյա բրազիլացին թիմին կմիանա որպես ֆուտբոլիստ, իսկ այնուհետև պաշտոն կստանա ակումբի ղեկավարությունում:
Բացի այդ, կարիերան շարունակելու տարբերակներից է Կակայի համար հայրենի «Սան Պաուլու» վերադառնալը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ կիսապաշտպանը վերջին հանդիպումն էր անցկացրել ամերիկյան ակումբում: