Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մեկնաբանել է անգլիական «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում (1:2):
«Չեմ հասկանում, թե ինչ մեզ հետ տեղի ունեցավ մեկնարկային 30 րոպեներին: Մրցակցին չափազանց մեծ տարածություն տվեցինք, և նա անդրդվելի էր: Մնացած ժամանակում ավելի լավ խաղացինք և համապատասխանում էինք «Մանչեսթեր Սիթիի» մակարդակին, իսկ դա ինչ-որ բան նշանակվում է:
Մեզ համար ցավալի հարված էր առաջին խաղակեսում չիրացրած 11 մետրանոց հարվածը, սակայն վերականգնվեցինք և լավ երկրորդ խաղակես անցկացրինք: Շատերը չէին կարողանա մեր տեղում արժանի դիմադրություն ցույց տալ «քաղաքայիններին»: Ընդհանուր առմամբ 4 գոլային պահ ստեղծեցինք, իսկ «Սիթին»՝ 5:
Կարծում եմ, որ «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայում հաղթելու լուրջ հավակնորդ է: Եթե նրանք կարողանան պահել այս մակարդակը, կկարողանան ամբողջ ճանապարհն անցնել մինչև վերջ»,- Սարիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը: