Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն խոստովանել է, որ «Տոտենհեմի» հետ հանդիպումն անակնկալ էր իր համար (1:1):
«Կարծում էի, որ «Տոտենհեմն» ավելի վատ կխաղա: Չէի սպասում նման հիանալի խաղ: Այդ թիմն առանձնանում է գերազանց կարգապահությամբ և ֆունկցիոնալ պատրաստվածությամբ:
«Տոտենհեմը» Կեյլոր Նավասին դարձրեց հանդիպման հերոսը: Երկրորդ խաղակեսում կոստառիկացին երկու անգամ արտակարգ խաղ ցուցադրեց: «Ռեալին» այդ պահերին բարդ էր տիրել նախաձեռնությանը»,- Վալդանոյի խոսքը մեջբերում է «beIN Sports»-ը: