Մադրիդի «Ռեալի» նախկին գործադիր տնօրեն Խորխե Վալդանոն զուգահեռներ է անցկացրել «սերուցքայինների» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի միջև:

Վերջերս, Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստն իրեն լավագույնն էր անվանել համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ.

«Մեսսին հանճար է: Բացի դա, նա ապացուցում է, որ հանդիսանում է շատ խելացի մարդ` տարեցտարի նոր հմտություններ ձեռք բերելով:

Նա և Ռոնալդուն չգերազանցված խաղացողներ են: Չնայած նրան, որ նրանից մեկն ավելի շատ է խոսում, երկուսն էլ մեծ ձգտումներ ունեն: Կարելի է ասել, որ նրանք ունեն իրար կարիքը:

Ինչ վերաբերում է Ռոնալդուի խոսքերին, ապա դա կարծիք է, որը համապատասխանում է Ռոնալդուի հոգեբանական տեսակին: Իսկ Մեսսին խոսում է խաղադաշտում, իսկ հետո հեռանում բեմից»,- Վալդանոյի խոսքերն է փոխանցում «AS»-ը:

Հիշեցնենք` այս երկու ֆուտբոլիստները միմյանց կհանդիպեն վաղը` դեկտեմբերի 23-ին, «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև կայանալիք հերթական էլ-կլասիկոյի շրջանակում: