Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի գործադիր տնօրեն Ռոման Բաբաևը news.am-ի հետ հարցազրույցում խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, ով ժամանակին հետաքրքրել է ռուսական ակումբին:
«Մենք իսկապես նրանով հետաքրքրվում էինք։ Նա հաջող էր հանդես գալիս Ուկրաինայում։ Միաժամանակ Մովսիսյանն էր լավ խաղում «Սպարտակում»։ Հենրիխը արդեն հասցրել էր «Շախտյորում» իրեն ցուցադրել։
Մեր տրանսֆերային քաղաքականությունը շատ զգույշ է։ Մենք մեր հնարավոր առավելագույն ծախսերը երբեք չենք գերազանցում։ Այդ պատճառով էլ այդ ժամանակ Մխիթարյանի տրանսֆերը արդեն հնարավոր չէր»,- ասել է Բաբաևը: