Այս հոդվածի միջոցով ցանկանում ենք ձեզ ներկայացնել մի գերմանական դարերով փոխանցված բաղադրատոմս, որն օգտագործել են զանազան հիվանդությունների դեպքում: Դրանցից է խոլեստերինի բարձր մակարդակը, մրսածությունը, աթերոսկլերոզը և շատ այլ հիվանդություններ:
Այս միջոցն անչափ հեշտ է պատրաստելը և դրա համար ձեզ պետք կգա ընդամենը մի քանի բաղադրիչներ՝ կիտրոն, կոճապղպեղ, սխտոր և ջուր:
Տվյալ մթերքները իմունային համակարգը կարգավորելու համար անհրաժեշտ բաղադրիչներ են, ինչպես նաև ունեն ամբողջ օրգանիզմը վերականգնող հատկություն:
Ինչպես պատրաստել դեղամիջոցը:

Բաղադրիչներ
2 լիտր ջուր
4 կիտրոն
4 մեծ գլխով սխտոր
2 ճ/գ քերած կոճապղպեղ

Պատրաստումը
Լվացեք և կտրտեք լիտրոնը:
Մաքրեք սխտորը և կոճապղպեղի ու կիտրոնի հետ լցրեք բլենդերի մեջ:
Բլենդերի օգնությամբ ստացեք միաձույլ զանգված:
Խառնուրդը լցրեք կաթսայի մեջ և ավելացրեք ջուրը:
Եփեք մինչև եռա ՝ ամբողջ ընթացքում խառնելով այն:
Մի քանի րոպեից վերցրեք կաթսան կրակի վրայից և թողեք, որ սառչի:
Դրանից հետո քամեք հեղուկը և պահպանեք սառնարանում ապակե շշի մեջ:

Ընդունեք այս ըմպելիքը ամեն անգամ 1 բաժակից, ուտելուց 2 ժամ առաջ՝ դատարկ ստամոքսին: Կրկնեք այն ամենօր՝ 3 շաբաթ շարունակ: Դուք կարող եք ավելացնել մի փոքր մեղր, եթե ձեզ դուր չի գալիս ըմպելիքի համը:
Մեկ շաբաթ անց արդեն կնկատեք ըմպելիքի դրական ներգործությունը ձեր օրգանիզմի վրա:
Ձեր օրգանիզմի էներգետիկ մակարդակը, ինչպես նաև ընդհանուր առողջական վիճակը նշանակալի կլավանա: Բացի այդ այս միջոցը հիանալի կերպով օգնում է ազատվելու երիկամների քարերից: