Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմայի գործակալ Կարիմ Ջազիրին խոսել է իր հաճախորդի ապագա ծրագրերի մասին:
«Բենզեման գոհ է «Ռեալում» իր կարգավիճակից: Նա նախորդ ամիս է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ և չի պատրաստվում լքել Մադրիդը»,- Ջազիրիի խոսքերը մեջբերում է «Sport»-ը:
Նշենք, որ 29-ամյա խաղացողն այս մրցաշրջանում 4 հանդիպման է մասնակցել՝ դառնալով մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ: