Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը երկար ժամանակ չի կարող օգնել իր հարազատ ակումբին:
Գերմանացի ֆուտբոլիստն ընդամենը 10 րոպե էր անցկացրել «Համբուրգի» դեմ կայացած խաղում և փոխարինվել էր վնասվածքի պատճառով: Բժշկական հետազոտությունից հետո պարզ է դարձել, որ 28-ամյա խաղացողը չի կարողանա դուրս գալ խաղադաշտ 6 շաբաթ:
Պետք է փաստել, որ «Համբուրգի» հետ անցկացրած 10 րոպեների ընթացքում՝ նա աչքի է ընկնել գոլային փոխանցումով: Բունդեսլիգայի 9 խաղերում Մյուլերը դարձել է 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: