«Արսենալի» հարձակվող Էդվարդ Նկետիան, որը դուբլի հեղինակ է դարձել անգլիական լիգայի Գավաթի 4-րդ փուլի` «Նորվիչ Սիթիի» հետ խաղում, հայտնվել է լոնդոնյան թիմի երկրպագուների ուշադրության կենտրոնում, որոնք որոշել են կատակել 18-ամյա ֆուտբոլիստի հետ:
Նկետիան, հիշեցնենք, նախ գոլի հեղինակ է դարձել 85-րդ րոպեին` հավասարեցնելով հանդիպման հաշիվն ու խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ, այնուհետև ևս մեկ գոլ է հեղինակել 96-րդ րոպեին և իր թիմին դուրս բերել հաջորդ փուլ:
Այդ դուբլից հետո «Արսենալի» երկրպագուներն անվանափոխել են «Վիքիպեդիայում» անգլիացի ֆուտբոլիստին նվիրված էջը:
Էդվարդ Նկետիայի անվան փոխարեն որոշ ժամանակ եղել է «Էդվարդ Կեդար Պելե Մարադոնա Ռոնալդինյո Կակա Նկետիա» անունը:
Երկրպագուները նաև ավելացրել են, որ Էդվարդ Նկետիան հանդիսանում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը: