Լոնդոնի «Արսենալն» ու Մյունխենի «Բավարիան» մեկնարկեցին International Champions Cup ամենամյա ընկերական մրցաշարում։ Լոս Անջելեսում տեղի ունեցած խաղում 2։1 հաշվով հաղթեց անգլիական թիմը։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 64-րդ րոպեին։ 49-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը փոխանցում կատարեց մրցակցի տուգանային հրապարակում գտնվող գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին, որի հարվածից հետո գրանցվեց ինքնագոլ Լուիս Պոզնանսկու կողմից։

Վերջնամասում «Բավարիան» կարողացավ վերականգնել հավասարությունը լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու գոլի շնորհիվ, սակայն նախավերջին րոպեին հարձակվող Էդվարդ Նկետիան հաղթանակ պարգեւեց իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմին՝ 2։1։