ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն «This is Paris»-ին տված հարցազրույցում խոսել է իր թիմակիցների` մասնավորապես Նեյմարի և Կավանիի մասին.
«Նեյմարն ինձ համար ավագ եղբոր պես ՊՍԺ-ում: Ինձ համար հիանալի է, որ ամեն օր իմ կողքին այսպիսի խաղացող կա:
Նեյմարն իսկապես հիասքանչ է: Նա ՊՍԺ-ին նոր մակարդակ է դուրս բերել: Մենք բոլորս հիանում ենք այն հանգամանքով, որ նա մեր ակումբում է: Հույս ունեմ, որ նա իրեն լավ է զգում թիմում, քանի որ այդ ժամանակ Նեյմարն ավելի մեծ նվաճումների է ունակ»,- ասել է Մբապեն:
18-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը, խոսելով Կավանիի մասին, մասնավորապես ասել է հետևյալը.
«Էդինսոնն իդեալական թիմակից է այն խաղացողների համար, ինչպիսիք ենք ես ու Նեյմարը: Նա միշտ բաց է, միշտ մոբիլացված ու տիրապետում է կատարյալ հարվածների:
Կավանին ի ծնե ռմբարկու է, իսկական պրոֆեսիոնալ և լավ մարդ: Նա աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է»,- եզրափակել է իր խոսքը Մբապեն: