Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ ԱԱ-2018-ից հետո նա կարող է գլխավորել Մյունխենի «Բավարիան»:

«Ընդհանրապես չեմ դիտարկում այդ տարբերակը: Այո, ասել եմ, որ կարող եմ ինձ պատկերացնել ակումբի մարզիչ, քանի որ ինձ դուր է գալիս ամենօրյա աշխատանքը:

Սակայն առջևում է աշխարհի առաջնությունը, և մինչև 2020 թվականը պայմանագիր ունեմ: Այդ պատճառով մտածում եմ միայն աշխարհի առաջնության մասին»,- Լյովի խոսքը մեջբերում է «Bild»-ը: