Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը Անգլիա-Գերմանիա ընկերական խաղին ընդառաջ մամլո-կոնֆերանսի ժամանակ չի կարողացել արտասանել Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անունը, ինչը առաջացրել է լրագրողների ծիծաղը:
Այսպես Լյովը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին և համեմատելով Արսենալին և Բորուսիային, նշել է, որ երկու ակումբն էլ լավ ֆուտբոլիստներ ունեն, մասնակվորապես Բորուսիայում առանձնացրել է Լևանդովսկուն, Շահինին և Մխիթարյանին:Այդ տեսանյութը իր էջում տեղադրել է DFB-TV: Մխիթարյանի հետ կապված պահը կարող եք դիտել 11:37-11:34 ընկած ժամանակահատվածում: