Լոնդոնի «Արսենալը» բանակցություններ է վարում «Լիոնի» հետ՝ ֆրանսիական ակումբի հարձակվող Նաբիլ Ֆեկիրի տեղափոխության վերաբերյալ:

Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ կողմերն արդեն բանակցությունների վերջին փուլում են: Տրանսֆերի արժեքը կարող է կազմել 60 մլն ֆունտ ստերլինգ: 24-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ռեալն» ու «Բարսելոնան»:

Ֆեկրին այս մրցաշրջանում ֆրանսիայի առաջնությունում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 11 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: