«Արմավիր» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանը բացառում է, որ «Արմավիր» ՔԿՀ-ում արտոնյալ պայմաններում գտնվող դատապարտյալներ կան. «Եթե մի մասնաշենքում պատիժ են կրում եւ իրավապահ համակարգի նախկին աշխատակիցներ, եւ սովորական քրեական գործերով դատապարտված անձինք, եւ ցմահ դատապարտյալներ, պրոբլեմատիկ դատապարտյալներ, եւ եթե նրանք գողական են, ուրեմն ես կասմանավտ եմ:
ՔԿՀ-ն կենդանի աշխատող օրգանիզմ է: Կալանավորն առավոտյան գնում է դատարան, դատարանում վճիռ է լինում, եւ նա արդեն երեկոյան տեղափոխվում է այլ խուց: Սա ամենօրյա պրոցես է: Ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել»,-«Ժամանակ»-ին ասաց ՔԿՀ պետը՝ արձագանքելով մամուլի հրապարակումներին, թե «Արմավիր» ՔԿՀ ղեկավարությունը որոշել է «գողականների» համար հատուկ շենք հատկացնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում