Լոնդոնի «Չելսին» պատրաստ է վաճառել թիմի կիսապաշտպան Վիլիանի տրանսֆեը: Այս մասին հայտնում է «Le10Sport»-ը:
Լոնդոնցիները ցանկանում են բրազիլացի խաղացողի տրանսֆերի վաճառքից ստացված գումարով ձեռք բերել ՊՍԺ-ի կիսապաշտպան Լուկաս Մոուրային:
Վերջերս նշվում է, որ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը լավ հարաբերությունների մեջ չէ թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ: Սա կարող է տեղափոխության գլխավոր պատճառը դառնալ:
Այս մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 1 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ