Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնում կնշանակվի թիմի նախկին գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը, հաղորդում է twitter.com/fabrizioromano-ն։

Կողմերը կկնքեն կարճաժամկետ պայմանագիր, որը նախատեսված կլինի մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։


Լեմպարդը 13 տարի հանդես է եկել «Չելսիում» եւ ակումբի ռեկորդակիրն է խփած գոլերի քանակով՝ 211: Նա թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվել էր 2021թ․ հունվարին 18 ամիս պաշտոնավարելուց հետո։