Լոնդոնի «Չելսին» մտադիր է երկարաձգել թիմի կիսապաշտպան Էդեն Ազարի պայմանագրի ժամկետը,- տեղեկացնում է «Express»-ը:
Վստահեցվում է, որ անգլիական ակումբը պատրաստվում է բելգիացու պայմանագիրը երկարաձգել մինչև 2023 թվականը:
Վերջինիս ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: Անձամբ ֆուտբոլիստը նշել է, որ իրեն դուր է գալիս «արքայական ակումբը», սակայն չի ցանկանում փոխել ակումբային գրանցումը: