Ջրհոս. սարկաստիկ, սրամիտ միայնակ
Դուք գերմտածող եք, դժվարությամբ եք բացվում: Երբ ձեզ հարցնում են, թե ինչու եք միայնակ, չեք վախենում հարցնողին մոլորեցնել ձեր սրամտությամբ եւ սարկազմով: Եվ շրջապատը հաճախ տարակուսանքի մեջ է մնում՝ փորձելով հասկանալ ձեր ասածը:
Ձկներ. տխուր միայնակ
Միայնակ Ձկները մտահոգ են: Կենդանակերպի բոլոր նշաններից ամենաշատը հարաբերությունների կարիք ունեն Ձկները, քանի որ խաղաքարտի վրա է դրվում նրանց էմոցիոնալ վիճակը: Չնայած սիրում եք ապրել ձեր մտացածին աշխարհում, սակայն բարձր եք գնահատում զուգընկերոջ ընկերակցությունը:
Խոյ. ժամադրություններից կախվածություն չունեցող միայնակ
Դուք անկախ եք, միաժամանակ՝ վախեցած: Չափազանց գնահատում եք ձեր անկախությունը, սիրում եք ինքներդ որոշել ամեն ինչ: Դուք վստահ եք, որ ավելի լավ է միայնակ լինել, քան կոտրվել կեղծ խոստումների եւ պատահական կապերի պատճառով: Բայց չեք վախենում ժամադրությունների գնալ եւ մարդուն ավելի լավ ճանաչել: Իսկ գուցե հենց նա՞ է ձեր ճակատագիրը:
Ցուլ. եսասեր, անշահախնդիր միայնակ
Ձեզ դուր չի գալիս, երբ ձեզ թելադրում են՝ ինչ անել: Չեք սիրում պարտավորություններ եւ կապվածություն: Դուք այնքան եք մխրճվել ձեր անկախության մեջ, որ այլոց թույլ չեք տալիս ձեր կյանք մտնել: Դուք դժվարությամբ եք ձեր ժամանակն ու էներգիան տալիս ինչ-որ մեկին, բայց դրանով ավելի հանգիստ եք լինում ձեզ համար:
Երկվորյակ. չկողմնորոշված միայնակ
Երկվորյակները սիրում են ժամադրությունների գնալ: Դուք միշտ մինչեւ ուշ մնում եք ընկերների հետ, գիշերային ակումբներում: Վայելում եք ազատ կյանքն ու առավելագույնս օգտվում դրանից, մինչեւ գտնեք մեկին, ով կլրացնի ձեզ: Մինչ այդ՝ մի տեղից մյուսն եք տեղափոխվում, որպեսզի սպանեք ձանձրույթը:
Խեցգետին. չսիրված միայնակ
Դուք այնքան հուշեր ունեք, որ դրանցից կարելի է գրադարան կազմել: Ձեր միայնակ կյանքի առաջին հատորը նվիրված է վստահության խնդիրներին, քանի որ բոլոր նախկին հարաբերությունները ձեր սրտի վրա սպի են թողել, ինչպես նաեւ այն պատճառով, որ մարդկանց մեծ մասն օգտագործել է ձեզ: Միայնությունը կատարյալ ժամանակ է, որպեսզի կարողանաք ինքներդ ձեր մասին հոգ տանել:
Առյուծ. զուսպ միայնակ, որը չի ուզում մենակ լինել
Ձկների նման դուք նույնպես չեք կարող միայնակ լինել: Դուք ապրում եք հանուն գովասանքի եւ ուշադրության: Եվ չնայած ձեզ շրջապատող մարդիկ կարող են տալ այդ ամենը, փաստը, որ ինչ-որ մեկի կարիքն ունեք, խենթացնում է ձեզ: Այդ պատճառով, երբ հորիզոնում հետաքրքիր մեկն է հայտնվում, դուք որսի եք դուրս գալիս: Մի մտահոգվեք, երկար ժամանակ միայնակ չեք մնա:
Կույս. միայնակ, որին չի մտահոգում միայնությունը
Դուք միայնակ եք, եւ դա վատ չէ ձեզ համար: Դուք հարմար եւ պրակտիկ եք համարում, որ ոչ ոք ձեզ չի նյարդայնացնում: Հանգիստ եք քնում՝ իմանալով, որ ոչ ոք չի դավաճանում ձեզ: Դուք բավականաչափ խելացի եք, որպեսզի հեշտությամբ հաղթահարեք միայնությունը:
Կշեռք. թափառող միայնակ
Հաշվի առնելով, որ հանրային անձնավորություն եք, ձեզ համար միայնակ լինելը խնդիր չէ: Կշեռքներն ազատ թիթեռնիկ են, մի ծաղկից մյուսն են անցնում: Դուք այդ ժամանակաշրջանն օգտագործում եք՝ ձեր, ձեզ շրջապատող մարդկանց եւ աշխարհի մասին ավելի շատ բան իմանալու՝ չմտածելով այն մասին, որ մյուսները ձեզ իրենց կողքին են պահում խանդից եւ անվստահությունից ելնելով:
Կարիճ. փառասեր, կասկածամիտ եւ վրեժխնդիր միայնակ
Ձեր միայնությամբ նման եք Կույսերին, քանի որ նախընտրում եք ազատ կյանքով ապրել: Այնքան շատ ծրագրված բան ունեք, որ հարաբերությունները ձեզ համար խնդիր են դառնում: Դուք դյուրությամբ չեք վստահում մարդկանց, քանի որ գիտեք, որ ոչ բոլորը լավ մտադրություններ ունեն: Դա կարող է ձեզ կասկածամիտ դարձնել, բայց սովորաբար ձեզ համար միեւնույնն է: Դուք անկախ եք եւ անկանխատեսելի, եւ եթե ինչ-որ մեկը ձեզ չի սիրում, նրա խնդիրն է:
Աղեղնավոր. չձանձրացող միայնակ
Դուք կյանքում մեծ նպատակներ ունեք, եւ եթե ինչ-որ մեկը փորձում է ձեր կյանք մտնել՝ նույնպիսի նպատակներ չունենալով, ինչ դուք, կենտրոնանում եք ուրիշի ուղղությամբ: Մի խոսքով՝ ձեզ հարմարավետ է միայնության մեջ:
Այծեղջյուր. կարիերիստ միայնակ
Դուք որոշակի առաջնահերթություններ ունեք, բայց դեռ վստահ չեք, թե ինչ եք ուզում իրականում: Ձեզ ինչ-որ բան է պակասում, բայց հստակ չգիտեք՝ ինչ: Դուք շատ բարձր պատասխանատվության զգացում ունեք, քանի որ մարդիկ չափազանց կախված են ձեզանից: Դուք նաեւ ավելի շատ կենտրոնացած եք կարիերայի, ոչ թե հարաբերությունների ուղղությամբ: