Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ողջունել է Մյունխենի «Բավարիայում» իր թիմակից և Կոլումբիայի հավաքականի առաջատար Խամես Ռոդրիգեսին ԱԱ-2018-ի խմբային փուլի վիճակահանությունից հետո:
Դրա արդյունքներով երկու հավաքականներն ընդգրկվել են H խմբում:
«Ողջույն, իմ գերմանական Խամես Ռոդրիգես: Հիշում եմ քո հոյակապ գոլերը վերջին աշխարհի առաջնության ժամանակ: Հույս ունեմ, որ ԱԱ-2018-ում դու կհիշես իմ գոլերը»,- թվիթերյան իր էջում գրել է Լևանդովսկին: