«НТВ-Плюс» հեռուստաալիքի մեկնաբան Ալեքսեյ Ադրոնովը «Эхо Москвы» ռադիոյի ուղիղ եթերում պատմել է Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ գերմանական առաջնությանը հարմարվելու մասին:
«Բորուսիայում» նրա գործերը հիանալի են: Նրան չի բավարարում գոլերը, սակայն դրանք էլ անպայման կլինեն: Շատերը ծիծաղում էին, երբ Մխիթարյանը առանց գոլ խփելու և առանց գոլային փոխանցում կատարելու հայտնվեց Չեմպիոնների Լիգայի խորհրդանշական հավաքականում, սակայն միաժամանակ նա շատ բան արեց «Նապոլիի» դեմ խաղում:
Եղել է ընդամենը մեկ պահ, որը իմ դուրը չեկավ և շատ տհաճ տեսք ուներ: Մայնցի դեմ խաղում «Բորուսիայի» 2-1 հաղթանակի ժամանակ 93-րդ րոպեին, երբ պարզ էր, որ հետագայում այլևս ոչ մի բան չի լինի, նշանակվեց տասնմեկմետրանոց: Գնդակը վերցնում է Մխիթարյանը, սակայն նրան է մոտենում Լևանդովսկին, գնդակը նրանից խլում և հեռացնում Մխիթարյանին: Մխիթարյանը այնքան տխուր հեռացավ, որ ես անգամ չեմ նայել, թե ինչպես իրացրեց այն Լևանդովսկին, այլ ուշադրությունս այն էր, թե ինչպես կարձագանքի Հենրիխը: Նա առանձնապես չուրախացավ, երբ գնդակը հայտնվեց դարպասներում:
Լևանդովսկին այդպիսի անձնավորություն է: Դուք գիտեք, որ նրանք Բլաշիկովսկու հետ Լեհաստանի հավաքներին մեկնում են առանձին ինքնաթիռներով: Նրանք ընդհանրապես իրար հետ չեն շփվում:
Կլոպը անում է այնպես, որ դա չի ազդում վերջնական արդյունքի վրա: Լեհերից բացի այստեղ կա նաև երրորդը, ով փորձում է հարթել տարաձայնությունը՝ շփվում է երկուսի հետ էլ: Այստեղ կարող է ստացվել ավելի տհաճ պատմություն: Հուսով եմ, որ մարզիչը այդ մասին խոսակցություն է ունեցել ֆուտբոլիստների հետ հանդերձարանում: