Texty.org.ua վերլուծական կենտրոնը ուսումնասիրել է, թե եվրոպական այս կամ այն երկրում որքան գումար է մնում աշխատող մարդուն հարկեր վճարելուց հետո, հաղորդում է Lenta.ru- ն:
Ուկրաինայում հարկերի վճարումից հետո միջին եկամուտը կազմում է 190 եվրո: Մի փոքր ավելի լավ է Մոլդովայում (216 եվրո), Ադրբեջանում (232 եվրո), Հայաստանում (251 եվրո): Ամենաբարձր աշխատավարձը Շվեյցարիայում է (4421 եվրո), Իսլանդիայում (3440 եվրո) եւ Նորվեգիայում (3405 եվրո):
Ռուսաստանը միջին աշխատավարձի ցուցանիշով (474 եվրո) առաջ է անցնում 10 եվրոպական երկրներից: Ուկրաինայից, Մոլդովայից եւ Ադրբեջանից բացի, Ռուսաստանի Դաշնությունը առաջ է անցնում Հայաստանից, Վրաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ալբանիայից, Մակեդոնայից եւ Սերբիայից: