«Ալ Հիլյալը» կփորձի ձեռք բերել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարին։ Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը 31-ամյա ֆուտբոլիստին կառաջարկի տարեկան 80 միլիոն եվրո աշխատավարձ, հաղորդում է ֆրանսիական L’Equipe-ը։
Նեյմարը ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից, սակայն մտադիր է հանդես գալ ավելի մրցունակ լիգայում, որպեսզի չկորցնի տեղը Բրազիլիայի հավաքականում եւ մասնակցի 2026թ․ աշխարհի առաջնությանը։
Նեյմարի հետ բանակցում է նաեւ Լոնդոնի «Չելսին»։ Փարիզյան ակումբը նրա տրանսֆերից ակնկալում է առնվազն 58 միլիոն եվրո։ Տարբեր ակումբների համար ՊՍԺ-ն Նեյմարի տրանսֆերի համար կսահմանի տարբեր գին՝ առավելագույնը 93 միլիոն եվրո։
2017 թվականին ՊՍԺ-ն Նեյմարի տրանսֆերի համար «Բարսելոնային» վճարել էր հրաժարագինը՝ 222 միլիոն եվրո, ինչը ռեկորդային է պատմության մեջ։