ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան խոստովանել է, որ իրեն երջանիկ է զգում Ֆրանսիայում, բայց կցանկանար ավելի հաճախ խաղադաշտ դուրս գալ:
«Ես երջանիկ եմ ՊՍԺ-ում, բայց այս մրցաշրջանում այնքան էլ շատ չեմ խաղում:
Կցանկանայի ավելի հաճախ դուրս գալ խաղադաշտ: Բայց շնորհակալ եմ այն րոպեների համար, որոնք ստանում են: Ապացուցում եմ, որ պատրաստ եմ դառնալ հիմնական կազմի խաղացող:
Հասկանում եմ, որ վերջնական որոշումը պատկանում է մարզչին, բայց ես ամեն ինչ ճիշտ եմ անում և փորձում եմ ապացուցել, որ հանդիսանում եմ հիմնական կազմի խաղացող»,- ասել է Դի Մարիան:
Երեկ ՊՍԺ-ն լիգայի Գավաթի 1/8 եզրափակչում 4:2 հաշվով հաղթել է «Ստրասբուրգին», իսկ Դի Մարիան դարձել է գոլի հեղինակ: Արգենտինացին ընթացիկ մրցաշրջանում ընդհանուր առմամբ ՊՍԺ-ի կազմում 17 պաշտոնական հանդիպման է մասնակցել, դարձել է 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					