Լոնդոնի «Արսենալի» գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլը ցանկանում է ձմռանը տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»:
Ինչպես տեղեկացնում է «Diario Sport»-ը, Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի գործակալ Էրկութ Սեղուտը նախորդ շաբաթ բանակցել է կատալոնական ակումբի գլխավոր տնօրեն Պեպ Սեգուրայի հետ:
Անգլիական ակումբը պատրաստ է համապատասխան գումարի դիմաց բաց թողնել Օզիլին: «Արսենալի» հետ կիսապաշտպանի պայմանագիրն ավարտվում է 2018 թվականին: