«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը պատմել է, թե ինչու է նախընտրել տեղափոխվել հենց «Սիթի».

«Մի քանի առաջարկ ունեի այլ ակումբներից, և ավելի տաք երկրներից, բայց որոշեցի տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի» բացառապես Գվարդիոլայի պատճառով:

Ես առաջին անգամ այցելեցի մի երկիր, որտեղ ցուրտ է, որտեղ ես ընդհանրապես լեզվին չեմ տիրապետում: Պետք է հաղթահարեի այսպիսի մարտահրավերը, ինչ-որ պահի կարող ես քեզ նույնիսկ միայնակ զգալ: Ամեն դեպքում, երբ պարոն Գվարդիոլան հրավիրեց ինձ, ես միանգամից որոշեցի, թե ուր պետք է տեղափոխվեմ: Նա ասաց, որ ինձ հետ հույսեր է կապում, որ ես «Սիթիի» ապագան եմ:

Այդ հեռախոսազանգն ինձ համար շատ կարևոր էր, քանի որ նա ցույց տվեց, որ իրեն իսկապես հետաքրքիր է իմ ապագան: Երբեմն նման շփումը բավարար է հասկանալու համար, թե ով է քեզ հետ անկեղծ:

Կարող եմ ասել, որ Գվարդիոլան անկեղծ էր: Իսկ ֆուտբոլում դա շատ բան է նշանակում»,- Ժեզուսի խոսքերն է փոխանցում «The Players’ Tribune»-ը:

Հիշեցնենք` 20-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը 2015 թվականի մայիսին «Պալմեյրասի» կազմում մասնակցել է «Աթլետիկո Մինեյրոյի» հետ խաղին և իր նորամուտը նշել բրազիլական Սերիա B-ում: Արդեն 2016 թվականի ամռանը Ժեզուսը պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ, որն ուժի մեջ էր մտնելու 2017 թվականի սկզբին: Տրանսֆերի արժեքը կազմել է 32 մլն եվրո: