Երեկ` դեկտեմբերի 21-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Ամարաս» պարային համույթի համերգը, որի ընթացքում համույթի տարբեր տարիքային խմբի սաները ներկայացրեցին բազմաժանր պարեր, այդ թվում`ազգային եւ միջազգային:
Համերգի ընթացքում ելույթ ունեցավ նաեւ փոքրիկ Նանուլը, իսկ հատուկ հյուրը Մարտին Մկրտչյանն էր:
«Այսօր մեր քննական համերգն էր: Բեմում էին մեր բոլոր սաները: Այս համերգով մենք ամփոփեցինք 2017 թ-ը, այժմ պատրաստում ենք նոր ծրագիր, որի մասին կխոսենք արդեն 2018 թ-ի սկզբին»,-նշեց համույթի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանը` հավելելով.
«Հետագայում ունենալու ենք նաեւ հատուկ բեմադրված ներկայացում, սակայն փակագծերը դեռ չեմ բացի: Նանուլի հետ կապված եւս համերգային ծրագրեր ունենք` եւ արտերկրում, եւ Հայաստանում: Համագործակցություն ունենք նաեւ երգչուհիներից մեկի հետ, բայց այդ մասին էլ դեռ շատ բացահայտումներ չեմ անի»:
«Ամարաս» համույթի համերգային ծրագրին հետեւեք NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժի եւ տեսանյութերի միջոցով:
Նյութի աղբյուրը՝ NEWS.am STYLE