Այ քեզ նորություն․ Քիմ Քարդաշյանը դեկտեմբերին ամեն աստծու օր իր Instagram-ում հրապարակում էր իր ընտանեկան բացիկների լուսանկարները։ Ի դեպ, դրանք շատ հաջող էին՝ թե իրենց մտահղացումով, թե իրականում։
Բայց 37-ամյա հայուհու Instagram-ի բաժանորդների համար իսկական գլուխկոտրուկ է դարձել այն հարցը, թե ինչու է Քիմն իր հաշվից ջնջել բոլոր սուրբծննդյան լուսանկարները։
Ինչն է պատճառ դարձել նման արմատական որոշման համար՝ դեռ պարզ չէ։ Առավել ևս , որ Քիմի քույրը՝ Քորթնին, ու մայրը՝ Քրիս Ջեները իրենց էջերում չեն ջնջել այդ նույն լուսանկարները։
Դե ինչ, մնում է միայն կռահել, թե ինչ է տեղի ունեցել Քարդաշյան-Ջեներ գերդաստանում, չնայած վստահ ենք, որ հեռուստաաստղ ինքը մոտ ապագայում ամեն ինչ կբացատրի ։
Նյութի աղբյուրը՝ NEWS.am STYLE



 
										
										 
										
										 
										
										 
													 
													 
											






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					