Հայտնի են դարձել, թե երբ կկայանա Իտալիայի Գավաթի կիսաեզրափակչի հանդիպումները:
Ինչպես տեղեկացնում է «Football Italia»-ն, հունվարի 30-ին կկայանա «Ատալանտա»-«Յուվենտուս» հանդիպումը, իսկ հաջորդ օրը՝ «Միլան»-«Լացիո» խաղը: Պատասխան հանդիպումները կկայանան փետրվարի 27-ին և 28-ին:
Հիշեցնենք, որ Իտալիայի գործող գավաթակիրն է «Յուվենտուսը»: