«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլոդ Պյուելը խոսել է թիմի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզի՝ այլ ակումբ տեղափոխվելու հնարավորության մասին.
«Թիմի ներսում մթնոլորտը ֆանտաստիկ է: Ֆուտբոլիստները ամբողջությամբ նվիրվում են խաղին և դա երևաց «Չելսիի» հետ հանդիպման ժամանակ: Մահրեզը վերադարձել է իր նախկին խաղամակարդակին: Նա գոլային փոխանցումներ է կատարում ու գոլեր է խփում, ինչպես նաև շարունակում է առաջընթաց ապրել: Վստահ եմ, որ նա ոչ մի տեղ չի հեռանա»,- մարզչի խոսքերը մեջբերում է «Esurosport»-ը:
Նշենք, որ Ալժիրի հավաքականի խաղացոիղ ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը» և «Լիվերպուլը»: