Անգլիայի առաջնության 23-րդ տուրի՝ «Սթոք Սիթիի» հետ խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան կատարել է երկու գոլային փոխանցում:
Դրա շնորհիվ նա իր արդյունավետ փոխանցումների թիվը հասցրել է 9-ի և այդ ցուցանիշով լավագույնն է Եվրոպայի առաջատար 5 առաջնություններում: Մի շարք ֆուտբոլիստներ ևս կատարել են 9 արդյունավետ փոխանցում, սակայն մասնակցել են ավելի շատ խաղերի:
1. Պոլ Պոգբա, 9 փոխանցում 13 խաղում
2. Նեյմար, 9 փոխանցում 14 խաղում
3. Ֆիլիպ Մաքս, 9 փոխանցում 18 խաղում
4. Պիոնե Սիստո, 9 փոխանցում 19 խաղում
5. Լերոյ Սանե, 9 փոխանցում 21 խաղում
6. Կևին Դե Բրյույնե, 9 փոխանցում 23 խաղում