«Չելսին» հետաքրքրված է «Ռոմայի» ֆուտբոլիստներ Էմերսոնի և Էդին Ջեկոյի ծառայություններով:
Ինչպես տեղեկացնում է «Football Italia»-ն, լոնդոնցիներն արդեն սկսել են բանակցությունները տրանսֆերների շուրջ:
Նշվում է, որ «կապույտները» կարող են երկու ֆուտբոլիստի համար 50 մլն եվրո վճարել: Հռոմեացինեը ցանկանում են 65 մլն եվրո ստանալ:
Բացի դա, «Չելսին» գործարքում կարող է ներառել թիմի հարձակվող Միշի Բատշուայիին:
Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ «Չելսին» հետաքրքրված է «Տոտենհեմի» հարձակվող Ֆերնանդո Լյորենտեի ծառայություններով: