«Արսենալի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը, որն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է ազատ խաղացողի կարգավիճակ ստանալ, մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանը:
«Manchester Evening News»-ը գրում է, որ մանկունացիները մտադիր են այսօր վերջնականապես ձևակերպել 29-ամյա չիլիացու տրանսֆերը, որպեսզի հասցնեն ֆուտբոլիստին հայտավորել ԱՊԼ-ի` հունվարի 20-ին «Բերնլիի» հետ կայանալիք խաղին:
Հաղորդվում է նաև, որ չիլիացի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդում» շաբաթական 350 հազար ֆունտ աշխատավարձ կստանա, իսկ նրա գործակալը ՄՅՈւ-ից մոտ 12 մլն եվրո պարգևավճար կստանա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ընդհանուր առմամբ, հաշվի առնելով բոլոր ծախսերը, ՄՅՈւ-ն Սանչեսին ձեռքբերելու համար 180 մլն կծախսի: