«Փաստ» օրաթերթը գրում է.
ԿԱ ՊԵԿ Իրավաբանական վարչության ծառայողական քննությունների բաժնի պետ Հայկ Աբգարյանը թանկարժեք իրերի սիրահար է: Ըստ Բարձրաստիճան պաշտանատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրի` Աբգարյանն ունի առանձին–առանձին 8 միլիոն դրամը գերազանցող նկար եւ ժամացույց: Թե ում նկարն է եւ կամ ինչ բրենդի ժամացույց է կրում նա, հայտարարագրում նշված չէ:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Աբգարյանն ունեցել է մեկ բնակարան եւ 35 հազար ամերիկյան դոլար, 41 հազար եվրո ու 12 միլիոն դրամ դրամական միջոցներ: Եկամուտները նույնպես հայտարարագրել է, որոնք կազմել են 1 միլիոն 252 հազար եւ ստացվել աշխատավարձից:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում