Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում այսօր՝ հունվարի 31-ին, «Սասնա ծռերի» գործով նիստն ընթանում է լարված մթնոլորտում:
NEWS.am-ի թղթակիցը դատարանից հաղորդում է, որ դահլիճում նստած եւ աղաղակող Ստելլա Աղաջանյանին դատական կարգադրիչներն անվանեցին «սրիկա», որից հետո քաղաքացին սկսեց գոռգոռալ, իսկ կարգադրիչները նրան հրմշտելով դուրս հանեցին նիստերի դահլիճից: Կինը նույնիսկ չկարողացավ վերցնել պայուսակն ու վերարկուն:
Նիստը շարունակվում է: