«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի գլխին հերթական «սեւ ամպերն են կուտակվում»։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում դատական հայց է նախապատրաստվում ռուսական «Սոգլասիա» ընկերության դեմ, որը սերտ առնչություն ունի Աբրահամյանի հետ։
Ըստ տեղեկությունների՝ այն պատկանում է Աբրահամյանին, սակայն որպես գլխավոր տնօրեն նշվում է ոմն Անդրեյ Չիժիկովի անունը։ Դեռ 2011թ. «Սոգլասիան» դիմել է «Վիա Վիտալիս» հայտնի ընկերությունների խմբին («Բարություն առանց սահմանների» ընկերության հիմնադիրներից մեկն է) Ռուսաստանում երիկամի քաղցկեղի դեմ դեղի արտոնագիր ստանալու համար։ Գումարի մի մասը տալուց եւ պատվերը կատարելուց հետո գործընթացն ընկել է հունի մեջ, սակայն հետագայում ընկերությունը առանց հիմնավոր պատճառաբանության հրաժարվել է վճարել գումարի մնացած մասը՝ խոսքը հարյուր հազարավոր դոլարների մասին է։
Այդպիսով, «Վիա Վիտալիս» ընկերությունը սնանկության եզրին է հասել, եւ այժմ նրա գլխավոր տնօրեն Իրինա Ռատմանովան դատական գործ է հարուցելու «Սոգլասիա» ընկերության դեմ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում